News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ նա կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել: Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ու տուժածների ընտանիքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա եւ հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ