News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ պահանջները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների վերաբերյալ: Այս մասին ասվում է Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մարտի 9-ին ատյանը, որին ի սկզբանե հանձնարարվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, երկու կողմերին տեղեկացրել էր, որ գործը կհանձնվի Մեծ պալատին»,- նշել է դատարանը: «Կողմերից ոչ մեկը առարկություն չի հայտնել սրա վերաբերյալ»: Ինչպես պարզաբանել են ՄԻԵԴ-ում, այս որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 11-ից:

«Կողմերի հայտարարությունները վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողություններին»,- պարզաբանել է դատարանը: «Դրանք կոնվենցիայի կոպիտ խախտումների մասին մեղադրանքներ են պարունակում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ