News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, որն իբր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չի պատրաստվում պայքարել ոչ մեկի համար: Այնտեղ պատրաստվում են Թուրքիային օգտագործել՝ խցկելով նրան Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոստանջյանի խոսքով, Հայաստանը հերթական անգամ կոկորդում ոսկոր է դարձել եւ խոչընդոտում է այդ ծրագրերի իրականացմանը:

«Նրանք ուզում են ազատվել այդ ոսկորից, եւ մեզանից մեկը, ով իր ամբողջ կյանքը ապրել եւ զբաղվել է միայն շանտաժով, ստանձնել է այդ պարտավորությունը: Եւ այս մարդը, առանց որեւէ դժվարության, շուրջը հավաքել է իր նմաններին»,- ասաց տնտեսագետը՝ ակնարկելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ