News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Իրանը վաղուց արաբա-իսրայելական հակամարտության մասնակից է դարձել եւ ակտիվորեն օգնում է պաղեստինցիներին: Այս մասին մայիսի 12-ին «Թեժ Մերձավոր Արեւելք. Վտանգ Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Պույա Հոսեյնին:

Նրա խոսքով՝ Իրանը միշտ աջակցել է հանուն անկախության պաղեստինյան շարժմանը։

«Սա նոր բան չէ: Բայց այս փուլում մենք ունենք հակամարտություն Արեւմուտքի եւ տարածաշրջանի որոշ երկրների միջեւ: Տարիներ շարունակ այստեղ հաշվի են առնվել էներգետիկ գործոնները: Տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են մեծացնել իրենց ազդեցությունը եւ ամրապնդել այն Մերձավոր Արեւելքում», ասել է Հոսեյնին` հավելելելով, որ երկար տարիներ Իրանը ակտիվորեն զինել է տարբեր տեսակի պաղեստինյան խմբավորումների, հատկապես «Հըզբոլլահ»-ին` սպասելով այս օրվան:

Թեհրանը, ինչպես նշել է փորձագետը, օգտագործելով «Հըզբոլլահը», իրականում փորձում է սահմանափակել Մերձավոր Արեւելքում Իսրայելի աճող նկրտումները եւ սահմանափակել Իրանի հանդեպ հնարավոր սպառնալիքը: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Իսրայելը զգալիորեն թուլացել է եւ այլեւս այն հզոր խաղացողը չէ, ինչ տասնամյակներ առաջ էր: Սրա ապացույցը, ըստ Հոսեյնիի, իրավիճակն է հենց Իսրայելում:

«Իսրայելացիներն այլեւս իրենց անվտանգ չեն զգում։ Եւ դա պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր երկրները: Խաղի կանոնները փոխվել են»,- ընդգծել է փորձագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ