News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հին հեռախոսահամարների օգտագործումը վտանգավոր է նրանց նախկին տերերի համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ, հայտնում է Lenta-ն:

Կազմակերպության մասնագետները նկատել են, որ նոր sim-քարտ թողարկելիս բաժանորդը հաճախ ստանում է մի համար, որը նախկինում օգտագործվել է մեկ այլ մարդու կողմից: Այդպես է բոլոր երկրներում բջջային կապի օպերատորների դեպքում: Սակայն համարների նախկին տերերը հաճախ չեն կտրում դրանք ծառայություններից, օրինակ՝ բանկային հաշիվեհամարներից եւ առցանց խանութներում հաշիվներից: Սա հաքերների համար կոտրելու հնարավորություն է ստեղծում:

Այս տեսակի հաքերության վտանգները նկարագրելու համար գիտնականները վերլուծել են երկու ամերիկյան օպերատորների 259 պատահական հեռախոսահամարներ: Համարների մեծ մասը՝ 259-ից 215-ը, նոր չեն եղել, այլ նախկինում պատկանել են հին տերերին: Պարզվել է, որ 171 հեռախոսահամարների միջոցով հնարավոր է եղել ձեռք բերել այս կամ այն տեղեկությունները դրա նախորդ տիրոջ մասին: Օրինակ, մուտք գործել Amazon-ում, AOL-ում, Facebook-ում, Google-ում, Paypal-ում եւ Yahoo-ում նրա հաշիվ: 100 համարներ կապված են եղել որոշակի հաշիվների հետ:

Փորձագետների կողմից ուսումնասիրված 259 համարներից 19-ը դեռեւս զանգեր եւ sms-ներ են ստացել: Վերլուծության միջոցով հաջողվել է պարզել, որ յուրաքանչյուր բջջային օպերատոր ունի մոտ մեկ միլիոն օգտագործված համարներ: Հետազոտության հեղինակները կապի մատակարարներին խնդրել են մեկնաբանել արդյունքները, բայց, իրենց խոսքով, 26 անհետեւողական պատասխան են ստացել: Այս առումով փորձագետները եկել են այն եզրակացության, որ օպերատորները չեն կարող ողջամտորեն գնահատել հին հեռախոսահամարների վտանգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ