News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հակառակորդը մի քանի ժամ առաջ «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա նշեց, որ ռուս սահմանապահների հետ բանակցությունները դեռ ընթանում են։

Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ հակառակորդը «Սեւ լճի» տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ