News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտական ուղղաթիռների արտադրությամբ Ռուսաստանը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական Shephard Media հրատարակչական խմբի Military Helicopters տեղեկատուին:

Համապատասխան տվյալները վկայում են, որ Ռուսաստանում արտադրված մարտական ուղղաթիռների մասնաբաժինը կազմում է համաշխարհային շուկայի 29 տոկոսը: ԱՄՆ-ի այդ ցուցանիշը կազմում է 62 տոկոս:
Military Helicopters-ի համաձայն՝ ռուսական առավել հայտնի ուղղաթիռներն են Մի-24/35-ը, Մի-28-ը եւ Կա-52-ը:

«Ռուսական նախագծումները կարող են առավելություն ունենալ այն դեպքերում, երբ սահմանափակ բյուջե ունեցող երկրները փորձում են նոր հնարավորություններ ստանալ մարտական ուղղաթիռների տեխնիկայի ոլորտում», - նշվում է ուղեցույցում:

Մարտին ամերիկյան Popular Mechanics ամսագիրը գրել է, որ «Future Attack Reconnaissance Aircraft» (FARA) նախագծի շրջանակում ԱՄՆ բանակի համար ստեղծվող ուղղաթիռը կունենա 20 մմ տրամաչափի թնդանոթ, որն ունակ է ոչնչացնել թեթեւ զրահապատ համակարգերը, մասնավորապես, ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համակարգը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ