News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Xiaomi-ն արտոնագրել է ցիլինդրի ձեւ ունեցող սմարթֆոն, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով LetsGoDigital-ի հոլանդական հրատարակությանը:
Չինական ընկերության գյուտը ներկայացվել է Չինաստանի մտավոր սեփականության ազգային վարչություն (CNIPA) դեռ մարտ ամսին, սակայն հայտը չի հրապարակվել մինչեւ մայիս: Դատելով պատկերներից՝ Xiaomi-ի ներկայացրած սմարթֆոնը ցիլինդրաձեւ է, ճկուն էկրանը կարող է պտտվել պատյանի ներսում: 

Լրագրողների կարծիքով՝ սարքի արտաքին տեսքը հիշեցնում է խելացի բարձրախոս Xiaomi Mi Smart Speaker, ինչի մասին վկայում են պատյանի ներքեւի հատվածում գտնվող բարձրախոսների անցքերը: Այնուամենայնիվ, արտոնագրի նկարագրության մեջ հստակ նշված է, որ գաջեթը «շարժական էկրանով» սմարթֆոն է: 

Մասնագետները ուսումնասիրել են նախատիպի պատկերները եւ պարզել հեռախոսի առանձնահատկությունները, մասնավորապես՝ կրկնակի տեսախցիկը եւ USB-C միակցիչը լիցքավորման եւ տվյալների փոխանցման համար: «Դատելով ոսպնյակների կառուցվածքից՝ սրանք հիմնական, ֆլեշ եւ զում-տեսախցիկներն են», - հստակեցրել են լրագրողները:

Հաղորդվում է, որ շարժական էկրանը եւ տպավորիչ բարձրախոսների համակարգը այս մուլտիմեդիական սարքը հարմար են դարձնում ֆիլմեր դիտելու կամ երաժշտություն ունկնդրելու համար: Այնուամենայնիվ, առանձնահատուկ պատյանի պատճառով, թվում է, այնքան էլ հարմար չէ սարքով խոսելը եւ այն գրպանում կամ պայուսակում պահելը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ