News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ՀՀ պետական սահմանից ներս և այժմ ընթանում են բանակցություններ թշնամու զինված ուժերին GPS-ով գծված սահմանագիծ վերադառնալու մասին (այսպես կոչված սահմանագծման գործընթացի հակաիրավականությանն ու անհեթեթությանը բազմիցս անդրադարձել ենք)։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա գրել է. «Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները հպարտորեն գլուխ են գովում, որ ԴԵՌ որևէ վիրավոր չկա։

Փառք Աստծո, որ վիրավոր չունենք։

ՍԱԿԱՅՆ Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանությունները ընդունում են, որ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել Ադրբեջանական GPS-ով գծված ՀՀ սուվերեն տարածք։

Այսինքն, պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս անց ՀՀ իշխող ուժի  հանցավոր թողտվության պայմաններում ունենք այնպիսի սահմանագիծ, որ առանց որևէ կրակոցի Ադրբեջանի զինված ուժերը կարողանում են 3 կմ խորությամբ ներթափանցել և դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այս պայմաններում Սյունիքի անվտանգ լինելու վերաբերյալ երեսպաշտ պնդումներն ու հայտարարությունները բացահայտ հանցագործություն են, իսկ հայրենի ԱԱԾ-ն ավելի լավ է զբաղվի այս հանցավոր անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանցով, այլ ոչ թե, կենցաղային մակարդակի իջնելով, հոխորտա հասարակական գործիչների քննադատությունների վրա»։

Տպել
Ամենաշատ