News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սրեբրենիցեում ցեղասպանության եւ ռազմական հանագործությունների համար դատապարտված Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Քարաջիչին կտեղափոխեն բրիտանական բանտ: Այդ մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳՆ Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նա պատասխանատվություն է կրում Սրեբրենիցեում ցեղասպանության, տղամարդկանց, կանանց եւ երեխաներին սպանելու համար, նա նպաստել է Սարաեւոյում շրջափակմանը, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակչության վրա դաժան հարձակումներով: Մենք պետք է հպարտանանք, որ Բրիտանիան ապահովել է նրա ձերբակալումն ու ազատազրկումը»,-մանրամասնել է Ռաաբը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան համաձայնվել է տեղափոխել Քարաջիչին բրիտանական բանտ, որտեղ նա կկրի իր պատժի մնացած ամբողջ ժամկետը:

2016 թվականին նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային դատարանը մեղավոր էր ճանաչել Քարաջիչին Բոսնիայում եւ Հերցեգովինայում հանցագործությունների մեղադրանքների 11 կետից 10-ի մեջ: Խոսքը վերաբերում է նաեւ էթնիկ զտումներին, մարդկանց զանգվածային արտաքսմանը, ինչպես նաեւ Սրեբրենիցեում ցեղասպանությանը: Քաղաքական գործիչը մեղադրվել է 40 տարվա ազատազրկման:

Հետագայում որոշումը բողոքարկել էր ե՛ւ մեղադրական կողմը, որը պահանջում էր դատապարտյալի համար ցմահ ազատազրկում, ե՛ւ պաշտպանական կողմը, որը դիմել էր արդարացնելու խնդրանքով:

Ինքը՝ Քարաջիչը, մեղքը չի խոստովանել: Նա եղել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահը (1992-1996 թթ.):

Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Քարաջիչը դատապարտվել է միջազգային դատավորների կողմից ցմահ ազատազրկման 2019 թվականին: Այնուհետեւ Քարաջիչը բողոքարկել է ցմահ դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ