News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գազայի կենտրոնում վեցհարկանի շենքն ավիրվել է չորեքշաբթի Իսրայելի հրթիռային հարվածի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera-ին:

Հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն երեք պաղեստինցի, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Բուրջ աշ Շուրուք շենքում գտնվել են մի շարք հեռուստաալիքներ եւ տեղեկատվական պարբերականներ, ընկերություններ, կոմերցիոն խանութներ եւ բնակելի տներ: Մի քանի անգամ հրթիռակոծման հետեւանքով շենքը մասամբ փլուզվել է: Կանգուն էր մնացել միայն շենքի մի մասը, սակայն այն նույնպես փլուզվել է 15 րոպե անց հրթիռակոծման հետեւանքով:

Պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելը նախապես տեղեկացրել է տեղի բնակիչներին նախատեսվող թիրախների մասին, ուստի մարդիկ հասցրել էին օպերատիվ կերպով տարհանվել:

Վերջին օրվա ընթացքում դա արդեն երրորդ բարձրահարկ շենքն էր, որը ոչնչացվել է հրթիռային հարվածների հետեւանքով: Երեքշաբթի փլուզվել էր Բուրջ Խանադի 14-հարկանի շենքը, որտեղ գտնվել են հյուրանոցային համարներ եւ գրասենյակներ, ինչպես նաեւ 8-հարկանի Բուրջ ալ Ջաուխարա շինությունը, որում գտնվել է «Ալ Մամլյակ» հեռուստաալիքը եւ Գազայի հատվածի այլ ԶԼՄ-ներ, ինչպես նաեւ բնակարաններ: Շենքերում գտնվող բոլոր մարդիկ օպերատիվ կերպով տարհանվել են իսրայելյան կողմի ծանուցումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ