News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը չի օգտագործվի Նորվեգիայի բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագրում: Այդ մասին հայտնել է վարչապետ Էռնա Սուլբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«AstraZeneca պատվաստանյութը լիովին բացառվել է պատվաստումների ծրագրից»,-նշել է նա: Վարչապետը պարզաբանել է, որ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության Janssen պատվաստանյութի նկատմամբ առանձին որոշում կընդունվի: «Կառավարությունը ցանկանում է, որ այդ պատվաստանյութը առկա լինի պահեստում, եթե պահանջվի ավելի մեծ քանակությամբ պատվաստանյութ խոշոր բռնկման դեպքում»,-ասել է Սուլբերգը:

Նորվեգիան չի սկսել օգտագործել Janssen պատվաստանյութը, որը հաստատվել է ԵՄ-ում եւ թագավորությունում մարտի 11-ին: Որոշումը հիմնավորվել է նրանով, որ հնարավոր կողմնակի ազդեցությունները՝ թրոմբոզների առաջացումը, պահանջում են հետագա ուսումնասիրություններ: AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը դադարեցվել է Նորվեգիայում նույն օրը՝ մարտի 11-ին, երբ հայտարարվել էր պատվաստված մարդկանց շրջանում թրոմբոզների առաջացման եւ արյան մակարդելիության խանգարումների մասին:

Ինչպես հայտնել է վարչապետը, 18-24 տարեկան երիտասարդներին կառաջարկվի պատվաստվել ավելի վաղ, քան ենթադրվում էր 40-44 տարեկան բնակիչների հետ միասին: Դա կապված է հանգամանքի հետ, որ երիտասարդությունը մեծամասամբ նպաստում է վարակի տարածմանը եւ որ Նորվեգիայում այդ խմբի շրջանում է գրանցվել վարակվածների մեծամասնությունը: Ամենավերջում կպատվաստվեն 25-39 տարեկան քաղաքացիները:

Կառավարությունը նախատեսում է, որ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին կառաջարկվի պատվաստվել հուլիսի վերջում կամ օգոստոսի սկզբում: Ներկայում շուրջ 1,5 միլիոն նորվեգացի ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, շուրջ 500 հազար մարդ պատվաստվել է ամբողջովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ