News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հերթական անգամ ԱԺ-ում սկանդալի կենտրոնում է հայտնվել: Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը պատմել է    ԱԺ-ում իր եւ Քոչարյանի զրույցի մանրամասները:

«Այսօր Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ադրբեջանցիները եկել են, մի դիրք են վերցրել, ասում են՝ իրենցն է. «Հիմա գնում են բանակցություններ, խոսում են: Այսպիսի իրավիճակներ ամեն օր ծնվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞:

Բերենք  պատերազմի շեմի՞ն, թե՞ պահենք հրադադարի ռեժիմը»:

Ճեպազրույցից հետո սրտնեղեցի, որ որպես քաղաքացի՝ շատ վատ եմ զգում այսօրվա իրավիճակից ու որպես համեմատություն ասացի՝ բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած:

Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան սկսեց հարցուփորձ անել՝ «երեխեքդ տղա՞ են»: Ասացի՝ հա:

Անդրանիկ Քոչարյանի հաջորդ հարցը հետեւյալն էր՝ «իսկ ամուսի՞նդ»: Ապշեցի հարցից՝ այսինքն, ամուսինս տղա՞ է, թե աղջի՞կ, դա՞ եք ուզում իմանալ:

Չէի ուզում հավատալ, որ պատգամավորը կարող է անցնել կոռեկտության այս սահմանները: Հետո նա սկսեց հարցադրումներ անել, թե՝ ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք…Հանգիստ պատասխանեցի. «Տանեիք»:

Ինչին հաջորդեց պատգամավորի եզրակացությունը. «Ասա ուզում ես բաժանվես»:

Այս խոսակցությունը որքան տհաճ էր լսելն ու կուլ տալը, այնքան էլ տհաճ է սրա մասին լուսաբանելն ու հանրայնացնելը, բայց մի օր ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի անդրանիկ քոչարյաններին ու մյուս պետական պաշտոնյաներին, որ անձնական տիրույթ մտնելը անթույլատրելի բան է: Անդրանիկ Քոչարյան, ես ձեզ երբեւէ հարցրե՞լ եմ՝ քանի՞ երեխա ունեք, ձեր կինն ի՞նչ սեռ ունի՝ արակա՞ն, թե՞ իգական, ինչո՞վ էր զբաղված ձեր կինը պատերազմի ժամանակ…Ուրեմն բարի եղեք լրագրողների հետ խոսելիս սահմանները մի անցեք»:

 

 

Տպել
Ամենաշատ