News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուշադրությամբ կհետեւի վառելիքի մատակարարման հետ կապված իրավիճակին երկրի այն շրջաններում, որտեղ խափանումներ կան Colonial Pipeline ընկերության վրա կիբերհարձակման ֆոնին՝ բնակչությանը կոչ անելով վառելիքի  չկուտակել ապագա օգտագործման համար, ասվում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ-ի արեւելյան ափին բենզինի հետ կապված խնդիրներ են ծագել այն բանից հետո, երբ Colonial Pipeline օպերատորը կիբերհարձակման պատճառով փակել էր ամենամեծ խողովակաշարը, եւ սպառողները սկսել են զանգվածաբար բենզին՝ վախենալով ապագա դեֆիցիտից:

«Նախագահ Բայդենը եւ Սպիտակ տունն առաջիկա օրերին ուշադիր կհետեւեն իրավիճակին, կշարունակում են ամերիկացիներին կոչ անել գնել միայն այն, ինչ անհրաժեշտ է, այլ ոչ թե վառելիքի պաշարացու հավաքել, քանի որ մատակարարումը կվերսկսվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Colonial Pipelineճը չորեքշաբթի հայտնել էր, որ սկսել է երկրում գազատարի վերագործարկման գործընթացը: Ընկերությունում ընդգծել են, որ վառելիքի մատակարարման բնականոն ծավալի վերականգնման գործընթացը կտեւի մի քանի օր:

«Այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ մատակարարման խափանումների ավարտը, որոնց պատճառով տուժել էին ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգները, մոտ է»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ինչպես հայտարարել է Փսակին, ԱՄՆ իշխանությունները սերտ կապի մեջ կլինեն Colonial Pipeline-ի հետ խողովակաշարի վերագործարկման ֆոնին եւ պատրաստ են անհրաժեշտ օգնություն տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ