News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել ՀՀ պետական սահմանը Սեւ լճի հատվածում. ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա եւ իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես, նշեց. «Դա նշանակում է, որ Սեւ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ եւ այնտեղ նաեւ մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն եւ բախում չկա: Երեկվանից տարվումէ  աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ  ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Ակնհայտ է, որ քարտեզները կեղծված են եւ դա երեւում է դեռեւս Խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարեւորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատել եւ մեր միջդիրքային տարածքներով անցնեն ու հասնեն Սեւ լիճ: Դա առանձին խնդիր է, որ անպայման դիտարկվի:

Երեկվանից քննարկվում է, որ ասվում է՝ ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց: Ես ուզում եմ բոլորի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, բիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում եւ տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա եւ լինի անձեռնմխելի եւ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»:

Փաշինյանը հավելեց, որ հիմա տեղում ընթանում է աշխատանք. «Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարությումբ ապահովելու վերաբերյալ:

Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է  գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային եւ պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, Փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք, իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր եւ այս խնդիրը մենք պետք է լուծենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել «Սեւ լիճը»»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ