News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 13–ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծել գործարանի անվտանգության, ինչպես նաեւ իրենց՝ 6, 7 ամիս չվճարված աշխատավարձի հարցերը։

«Անվտանգության տեսանկյունից գործարանը գտնվում է վատ պայմաններում։ Գործարանում կա մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ նյութեր։ Բացի այդ նոյեմբերից առ այսօր գործարանի աշխատակիցները աշխատավարձ չեն  ստացել։ Մենք մեկ ամիս առաջ  գործարանի անունից տարբեր գերատեսչություններին նամակ ենք ուղարկել, ներկայացնելով մեզ հուզող հարցերը, բայց մինչեւ հիմա  պատասխան չենք ստացել վարչապետի աշխատակազմից, միայն ԱԻՆ–ից են կիսատ–պռատ գրել, որ մեր աշխատավարձերի հարցերով իրենք չեն զբաղվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցը։

Նաիրիտցիները հանդիպում էին պահանջում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այն այդպես էլ չկայացավ։ Նրանցից մի քանիսին ընդունեց վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը։

Հանդիպումից հետո, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցը լրագրողների հետ զրույցում ասացին, որ Նաիրի Սարգսյանը խոսատցել է վաղը  շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ աշխատանքային քննարկում անցկացնել այդ հարցով, որին կհրավիրեն նաեւ  գործարանի աշխատակիցներին։ Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիներհայտարարեցին՝ եթե խնդիրները չկարգավորվեն, ապա նրանք անժամկետ կմնան կառավարության շենքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ