News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ իր ավագ որդին՝Բոն, ով մահացավ 2015-ի մայիսին, պետք է Միացյալ Նահանգների նախագահ դառնար: Այս խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բոյի վերաբերյալ հարցը նախագահին տրվել էր զրույցի հենց վերջում, որը հիմնականում նվիրված էր երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: «Դուք ինձ միշտ շփոթության մեջ եք գցում Բոյի հետ կապված հարցերով, Աստված օրհնի նրան: Նա պետք է նստած լիներ այս աթոռին»,- ասել է Ջո Բայդենը:

Բո Բայդենը մահացել էր ուղեղի քաղցկեղից 46 տարեկանում: Մահվանից անմիջապես առաջ նա թողել էր Դելավեր քաղաքի գլխավոր դատախազի պաշտոնը: Ջո Բայդենի առաջին կինը եւ 13 ամսական դուստրը զոհվել են 1972 թվականին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում:

Բոն մահացավ այն ժամանակ, երբ Ջո Բայդենը մտածում էր առաջադրվել 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այդ ժամանակ Բայդենը հաշվի է առնում նաեւ իր ընտանիքի անդամների պատրաստակամությունը երկարատեւ եւ հյուծող նախընտրական արշավին:

Ինչպես ի վերջո այդ ժամանակ հայտարարեց Ջո Բայդենը, նա որոշեց չմասնակցել մրցավազքին՝ չնայած նրան, որ Բոն մահից առաջ, ըստ ամերիկյան մամուլի, համոզում էր հորը մասնակցել ընտրություններին:

2008-2009 թվականներին Բո Բայդենը Դելավերի ազգային գվարդիայի իր ստորաբաժանման կազմում մասնակցել է ԱՄՆ ռազմական օպերացիային Իրաքում: Նա ռազմական փաստաբան էր, ուներ մայորի կոչում: Ծառայել էր Իրաքում՝ ԱՄՆ ներկայիս պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանատարությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ