News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 500 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման մեկնարկի համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ կառուցվելու են հետեւյալ դպրոցները.

Գեղարքունիքի մարզում Ջիլի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզում Արեգնադեմի միջնակարգ դպրոցը եւ Կապսի միջնակարգ դպրոցը, Վայոց Ձորի մարզում Չիվայի միջնակարգ դպրոցը եւ Գոմքի միջնակարգ դպրոցը: Յուրաքանչյուր դպրոցի համար կհատկացվի 100 մլն դրամ:

«Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Արդեն մեկնարկել են և ընթանում են թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները։

Վերը թվարկված թվով 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման համար 2020-ի ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն գնման գործընթացով պայմանավորված կապալային աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը չէին կնքվել։

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների մեկնարկը:

Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն կրթության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է բացառել պրակտիկան, որ նոր դպրոցներում օգտագործվի նախորդ դպրոցներից մնացած գույքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ