News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում տեղի ունեցած սպանությունը  երկու ամենաազդեցիկ օրենքով գողերի՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովի, ով քրեական շրջանակներում հայտնի են որպես Շաքրո Մոլոդոյ, եւ Սուխումի գողերի կլանի ղեկավար Մերաբ Ջանգվելաձե (Սուխումսկի), հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը:

Կալաշովի եւ Ջանգվելաձեի միջեւ հարաբերությունների սրման պատճառ են հանդիսացել նրանց մտերիմ օրենքով երկու գողերի՝ Ջեյրան Կինցուրաշվիլիի (Շաքրո Մոլոդոյի կողմնակից)  եւ Մամուկա Կվիջինաձեւի (Մերաբ Սուխումսկու կողմնակից) միջեւ ծագած կոնֆլիկտը: Վերջինիս աջակիցները Վրաստանի բնակիչներից սկսել են հարաբերություններ պարզել միմյանց հետ:

Այս վեճը կարգավորելու համար Ջեյրանն ու Մամուկան պայմանավորվել են դեմ առ դեմ հանդիպել թուրքական Տրապիզոնում: Սակայն Ջեյրանն իմացել է, որ Մամուկան պատրաստվում է իր հետ հանդիպմանը մի քանի օրենքով գողի բերել, ուստի խուսափել է դրանից եւ դադարել է կապի դուրս գալ:

Մամուկան դա որպես վախկոտություն եւ Ջեյրանի սխալ լինելու անուղղակի հաստատում է համարել: Ուստի Մամուկան կասկածի տակ է դրել իր ընդդիմախոսի տիտղոսը եւ կազմակերպել է նրա աջակիցների ծեծը: Դրանից հետո Ջեյրանը միջնորդների միջոցով օգնության խնդրանքով դիմել է իր շեֆ Շաքրո Մոլոդոյին: Նա իր հերթին որոշել է, որ Մամուկան անհիմն է կասկածի տակ դրել իր մտերիմ Ջեյրանի գողական կոչումը: Նման աջակցություն ստանալով՝ վերջինիս մարդիկ Վրաստանում գնդակահարեցին իրենց վիրավորածին Մամուկայի ընկերներից: Դրանից հետո ինքը՝ Մամուկան, ինքնաթիռով թռավ Իտալիա՝ իր բոս Մերաբ Սուխումսկու մոտ:

Երբ Մերաբ Սուխումսկին իմացավ Շաքրո Մոլոդոյի որոշման մասին, վրդովվեց, որ Շաքրոն սխալ գնահատական է տվել Մամուկա Կվիժինաձեի գործողություններին, եւ նույնիսկ չի լսել նրան: Մերաբ Սուխումսկին նաեւ համարել է, որ Շաքրոն չպետք է խառնվի այլ մարդկանց խնդիրների մեջ, քանի դեռ չի լուծել իր սեփական խնդիրները:

Բացի այդ, Մերաբը հիշատակել է, որ Շաքրոյի հանցակիցները նախկին իրավապահներն են, ինչն ապագայում կարող է ամենաազդեցիկ օրենքով գողերի առանձին զրույցի առարկա դառնալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ