News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ROMBAC 1-11 մարդատար ինքնաթիռը, որն արտասահմանյան երկրներ պաշտոնական այցերի ժամանակ օգտագործել է Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուն, մայիսի 27-ին աճուրդի կհանվի, հաղորդում է Gazeta-ն:

Ինքնաթիռը, որը ժամանակին դարձել էր Ռումինիայի ավիացիոն արդյունաբերության «մարգարիտը», վաճառքի կդրվի 25 000 եվրո մեկնարկային գնով:

ROMBAC 1-11-ը Ռումինիայում արտադրված ուղեւորատար ինքնաթիռների առաջին եւ միակ տեսակն է: Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1982-ի օգոստոսին: Առաջին թռիչքը ինքնաթիռը կատարել է նույն տարվա աշնանը` երկրի ղեկավարության ներկայությամբ: Ուղեւորներով առաջին թռիչքն իրականացվել է 1983-ի հունվարին՝ Բուխարեստ - Տիմիշոարա երթուղով, իսկ առաջին միջազգային թռիչքը կատարվել է նույն տարվա մարտին՝ դեպի Լոնդոն:

Այս ինքնաթիռի շնորհիվ Ռումինիան դարձավ ԽՍՀՄ սահմաններից դուրս առաջին կոմունիստական պետությունը, որն արտադրեց մարդատար ռեակտիվ ինքնաթիռներ, հայտնում է Artmark աճուրդի տունը: Դրա տուրբոռեակտիվ շարժիչները արտադրվել են ռումինական Aerofina եւ Turbomecanica գործարաններում՝ Rolls Royce-ի լիցենզիայով: Օդանավն օգտագործվել է 1986-1989 թվականներին Չաուշեսկուի արտասահմանյան այցերի համար: Մինչեւ 1989 թվականը Ռումինիայում արտադրվել է այս տեսակի 9 ինքնաթիռ: Աճուրդի կհանվի նաեւ նախագահական Negrești ինքնաթիռը, որն օգտագործվել է նախագահական թռիչքների համար՝ Իոն Իլիեսկուի ղեկավարման առաջին շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ