News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ մի քանի բնակիչներ թունավորման որոշակի սիմպտոմներով դիմել էին հոսպիտալացման. մեր արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից եւ հիմա իրականացնում է փորձաքննություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Սիսիանում ջրից թունավորման 296 դեպքին:

«Շուտով այդ փորձաքննությունները կավարտվեն եւ մենք համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք: Ընդհանրապես, մենք բոլոր բնակավայրերում ջրից կլինի, թե որեւէ այլ բանից, եթե թունավորման դեպք է լինում, միշտ արձանագրում ենք եւ տեղեկատվությունը տրամադրում ենք: Ոչ մի արտասովոր բան չկա այստեղ»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա կապ ունենա Սեւ լճի հետ, ադրբեջանցիների կողմից թունավորման փորձ լինի, նախարարը պատասխանեց. «Այս պահին որեւէ բան մեզ դրա մասին չի հուշում: Մենք մեր հաղորդագրության մեջ հստակ նշել ենք, որ դա անձրեւաջրերի, կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ