News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպան 35 միլիոն մահմեդականների համար բաց բանտ է անվանել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Hürriyet Daily News-ին:

Թուրքիայի ղեկավարը դատապարտել է Եվրամիությունում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, իսլամաֆոբիայի աճը եւ խտրական քաղաքականությունը: Նա հայտարարել է, որ իսլամաֆոբիան պակաս վտանգավոր չէ, քան կորոնավիրուսը, եւ նույն արագությամբ տարածվում է եվրոպական երկրներում:

«Ոչ մի տարբերություն չկա Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հրեաների նկատմամբ ատելության մթնոլորտի եւ այն մթնոլորտի միջեւ, որ այսօր ստեղծվում է մահմեդականների դեմ»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ իսլամի հետեւորդները գնալով ավելի շատ են «պիտակավորվում որպես օտարներ», հատկապես՝ հիջաբով կանայք:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները չեն պայքարում իսլամաֆոբիայի դեմ եւ այն օգտագործում են իրենց նպատակների համար: Նրա կարծիքով՝ իրավիճակը հասել է կրիտիկական մակարդակի, եւ Եվրոպայում բոլոր մահմեդականները բախվում են անվտանգության լուրջ սպառնալիքների:

Էրդողանը նաեւ քննադատել է ծայրահեղականության դեմ պայքարի օրենքը, որը կարող է ընդունվել Ֆրանսիայում: Նա ասել է, որ օրենքը խախտում է մարդու իրավունքները, սահմանափակում է կրոնի ազատությունը եւ խարխլում է ժողովրդավարական արժեքները: «Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը հնարավորինս շուտ չեղյալ կհամարի այդ օրինագիծը»,- հավելել է նախագահը:

Ապրիլին Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը ներկայացրել է նոր հակաահաբեկչական օրենսդրության նախագիծ, որը քննադատության է արժանացել իրավապաշտպանների կողմից, քանի որ դրա որոշ դրույթներ խախտում են գաղտնիության մասին օրենքը: Նախաձեռնության շրջանակներում ներկայացված առաջարկությունները թույլ կտան իշխանություններին պարբերաբար հետեւել մարդկանց վարքագծին համացանցում եւ ավելի երկար պահել նրանց տվյալները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ