News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկը դատապարտել է բիթքոինների արտադրության համար օգտագործվող էներգիայի ահռելի քանակը, հաղորդում է Reuters-ը:

Բիթքոինի արժեքն ընկել է ավելի քան 10 տոկոսով այն բանից հետո, երբ Մասկը՝ կրիպտոարժույթի ամենահայտնի կողմնակիցներից մեկը, իր թվիթերյան էջում հայտնել էր դրա օգտագործումը դադարեցնելու որոշման մասին: Այդ որոշումը կայացվել էր մոտ երկու ամիս այն բանից հետո, երբ Tesla-ն սկսեց  բիթքոինը որպես վճար ընդունել իր էլեկտրամոբիլների համար: Այլ կրիպտոարժույթները, ներառյալ՝ Ethereum-ը, նույնպես ընկել են:

«Կրիպտոարժույթը լավ գաղափար է շատ մակարդակներում, եւ մենք հավատում ենք, որ այն խոստումնալից ապագա ունի, սակայն դա չպետք է թանկ նստի շրջակա միջավայրի վրա», - գրել է Մասկը:

Նա թվիթերում բիթքոինների էներգասպառման աղյուսակ է տեղադրել: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում էներգիայի օգտագործման միտումն ահռելի է եղել», - նշել է միլիարդատերը:  

Tesla-ն փետրվարին հայտարարել է, որ գնել է 1.5 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին, իսկ մարտին հայտարարել է, որ կրիպտոարժույթն ընդունելու է որպես էլեկտրոմոբիլների վճար:

Այս հայտարարությունները ցնցել են կրիպտոարժույթի շուկան՝ բիթքոինի՝ մոտ 20 տոկոսով գնաճի պատճառ դառնալով:

Tesla-ի որոշ ներդրողներ եւ բնապահպաններ ավելի ու ավելի շատ են քննադատում բիթքոինի ստեղծման կամ «ձեռքբերման» եղանակները. հզոր համակարգիչները մրցում են բարդ մաթեմատիկական խնդիրները էներգախնայող գործընթացում լուծելու համար, որը հաճախ հիմնված է հանածո վառելիքի՝ հատկապես ածխի վրա: 

Մասկն ասել է, որ կիսում է այդ մտահոգությունները: Նրա խոսքով՝ Tesla-ն կպահպանի իր բիթքոինային ֆոնդերը կրիպտոարժույթի օգտագործման պլանով, հենց որ հանքարդյունաբերությունը անցնի ավելի կայուն էներգիայի աղբյուրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ