News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Նշենք, որ երրորդ նախագահի նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Պաշտպաններն իրենց միջնորդությունում նշեցին նաեւ Սերժ Սարգսյանի ռազմական ոլորտի գործունեությունն ու դեռեւս 90-ականներից զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնները․ «ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ շա՞տ են նման կենսագրություն ունեցող անձինք»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանի խոսքով էլ գործով մեղադրյալի նկատմամբ ոչ միշտ է ընտրվում խափանման միջոց։

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ այն ենթակա  մերժման։

Մեղադրող դատախազն ասաց, որ Սերժ Սարգսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու եւ գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը կանխելու նպատակով է ընտրվել խափանման միջոցը.

«Մեկ տարի այս քրեական գործը վարույթում է, նիստերը ձգձգվել են տարբեր պատճառներով։ Եղել են նիստեր, որոնց չի մասնակցել Սերժ Սարգսյանը։ Նիստերից մեկում նրա չներկայանալը դատարանը որակել է որպես անհարգելի։ Դատարանը պարտավոր է այս հանգամանքը հաշվի առնել։ Մեղադրական եզրակացությունում կան շատ ապացույցներ, դատակոչված են վկաներ»։

Նրա խոսքով՝ միայն Սերգո Կարապետյանը չէ, որ տվել է մեղադրական ցուցմունք. «Կան անձինք, որոնք մեղադրանքի բովանդակությանը վերաբերող եւ մեղադրանքը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ տվել են ցուցմունքներ, որոնք դեռ պետք է հետազոտվեն։ Նկատի ունենալով, որ ապացույցները չեն հետազոտվել, վկաներ չեն հրավիրվել, ուստի քննությանը խոչընդոտելու առումով առկա է վտանգ, որ ապօրինի ազդեցություն կգործադրվի այդ անձանց նկատմամբ»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ արձագանքեց՝ դատախազությունը չի հիմնավորել, որ Սերժ Սարգսյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորել։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ