News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մայիսի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Պետրովկա գյուղի դաշտավայրից գողացել են բարեգործական կազմակերպության մոտ 40 բետոնե հենասյուն և 500 մետրից ավելի փշալար:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ կազմակերպության աշխատակիցների՝ գողությունը կատարվել էր ապրիլի 8-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր։ Անկասկած, մեքենա կամ այլ փոխադրամիջոց էր եղել։ Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով սկսեցին օպերատիվ հարցումներ անցկացնել։ Մայիսի 11-ին տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մեծավան գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Նա ոստիկանության Տաշիրի բաժին հրավիրվեց։

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 1-ին հիշյալ դաշտավայրում ապամոնտաժել էր 34 բետոնե հենասյուն և մոտ 2500 գծամետր փշալար ու ձիասայլով տեղափոխել էր իր տան բակ։

Գողոնը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ