News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չիկագոյում փողոց է արձակվել ավելի քան 1000 վայրի կատու՝ ԱՄՆ-ի՝ առնետների մայրաքաղաք լինելու կարգավիճակին վերջ տալու համար, գրում է NYP-ն:

«Կատուներն աշխատելիս» ծրագիրը հայտնվել է այն բանից հետո, երբ վնասատուների դեմ պայքարի Orkin ընկերությունը վեցերորդ տարին անընդմեջ Չիկագոն անվանել է ամենավտանգավոր քաղաքը: 

«Tree House Humane Society»-ն հուսով է, որ ծրագիրը կօգնի առնետներին փոխարինել կատուներով, ինչպես նաեւ կօգնի հենց կատուներին, որոնց հակառակ դեպքում սպառնում է երկար ժամանակով կացարաններում հայտնվելը, իսկ հաճախ նույնիսկ էֆթանազիա: «Սրանք վայրի կատուներ են, չեն կարող ապրել տանը կամ կացարանում», - պնդում է կազմակերպությունը:

Չնայած կատուները վայրի են՝ դրանք բոլորը մանրէազերծվել են, որպեսզի «դրական ազդեցություն թողնեն Չիկագոյի փոքր կենդանիների պոպուլյացիայի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ