News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելա-պաղեստինյան արյունահեղության նոր սրման մեջ ներգրավված անձինք կարող են թիրախ դառնալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության համար, որն այժմ ընթանում է հակամարտության ավելի վաղ բռնկումների ժամանակ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների շուրջ: Այս մասին Reuters-ին ասել է ՄՔԴ գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան:

Նրա խոսքով՝ ինքը կշարունակի հետաքննությունը նույնիսկ առանց Իսրայելի հետ համագործակցության, որն իր գրասենյակին մեղադրում է հակասեմական կողմնակալության մեջ:

«Դրանք իրադարձություններ են, որոնց մենք շատ լուրջ ենք վերաբերվում»,- ասել է Բենսուդան: «Մենք շատ ուշադիր հետեւում ենք, եւ ես հիշեցնում եմ, որ հետաքննությունը սկսվել է, եւ մենք կարող ենք նաեւ դիտարկել այդ իրադարձությունների զարգացումը»:

Մարտին նրա գրասենյակը հայտարարել էր, որ գրեթե հինգ տարի նախաքննությունից հետո սկսում է պաշտոնական հետաքննություն ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Նշվել է, որ ՄՔԴ-ը հիմնավոր հիմքեր ունի ենթադրելու, որ հանցագործությունները կատարվել են ինչպես իսրայելցի զինվորականների, այնպես էլ պաղեստինյան զինված խմբավորումների կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ