News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դեռ ամբողջովին չի հաջողվել ադբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, բանակցություններն ընթանում են: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ադբեջանցի զինվորականների՝ Սև լճի տարածք գալու մասին:

«Բանակցությունները ևս իրենց մեջ մեսսիջներ ու ահազանգեր են պարունակում, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի: Բանակցությունների ընթացքում տեսնում ենք, որ խնդրի կարգավորմանն ենք գնում և եթե մինչև ՀԱՊԿ-ի գործընթացի սկսելն այն չկարգավորվի, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի»,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է գալ Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 3-ինԱԺ-ում Փաշինյանը ասել էր, որ  ՀՀ Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանը պատշաճ կերպով հագեցված է, բայց այս աշխատանքը, իհարկե, իրականացվում է գաղտնի, որպեսզի ոչ տեղի բնակիչները, ոչ էլ ադրբեջանցիները, դա չտեսնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Ամենաշատ