News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով  2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ,  եղանակային անբարենպաստ  պայմանների  պատճառով չէր հասցրել իրականացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնես Սանոսյանը:

«Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են մայիսի 13-ին:  Սակայն  օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը  «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են  դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ  հատվածներում։

Ինչպես նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝  ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ