News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք որոշել ենք ՀԱՊԿ-ին դիմել և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հնարավոր է ձգձգումներ կլինեն, բայց համոզված է, որ հարցն ամբողջոությամբ կլուծվի:

Ադրբեջանական կողմին կտրուկ պատասխաններ տալու մասով Գրիգորյանը նշեց,  որ կտրուկ պատասխանելու փոխարեն պետք է խնդրի ամբողջական լուծումը հասկանալ. «ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցների հետ միանշանակ այս խնդիրը լուծելու ենք, մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սրանք ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունեն»:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի երկրորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին:

«Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա և հավելեց, որ խորհրդատվություններից, քննակումներից հետո հույս ունեն, որ մոտ օրերս արձագանք կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ