News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի

Թուրքը 3.5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել եւ ընդունել իրականությունը։

Ալիեւենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ եւ պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով։

250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ եւ փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են՝ էնպես էլ գնան։

Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար։

Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սեւ լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին։

Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։

Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։

Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ