News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը․

«Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության Նախագահը հիշեցրել է այն կարևորությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերիանհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, որում սակայն ոչ մի հիշատակում չկա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ