News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Եգիպտացի միջնորդների պատվիրակությունը լքել է  Թել Ավիվը՝ չկարողանալով համոզելով իսրայելցիներին դադարեցնել կրակը Պաղեստինի տարածքների ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը Կահիրեում:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ եգիպտացիներն ի սկզբանե ժամանակավոր հրադադար էին առաջարկել՝ որպես մշտական հրադադարի հասնելու առաջին փուլ: Սակայն այս նախաձեռնությունը դեռ հեռանկար չունի, հավելել է նա:

«Խոսքը սկզբում մոտ երեք ժամ տեւած հումանիտար զինադադարի մասին էր, ապա՝ վեց, սակայն ամեն ինչ անպատասխան մնաց: Պաղեստինյան դիմադրությունը պահանջում է դադարեցնել Իսրայելի ագրեսիվ գործողություններն Արեւելյան Երուսաղեմում: Իսկ Իսրայելն ընդհանրապես հրաժարվում է արձագանքել զինադադարի կոչերին ու նախաձեռնություններին: Արդյունքում, եգիպտական պատվիրակությունը ստիպված էր լքել Թել Ավիվը»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Եգիպտոսի էմիսարները, ի դեմս Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչների, ժամանել էին Թել Ավիվ: Դրանից առաջ նրանք Գազայի հատվածում հանդիպել էին պաղեստինյան խմբերի հետ: Եգիպտոսը խնդրել է երկու կողմերին դադարեցնել գնդակոծությունը, որպեսզի այն կարողանա անցնել միջնորդական ջանքերին:

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ չեն ձգտի հրադադարի ռեժիմի պաղեստինցիների հետ մայիսի 15-ից շուտ, փոխանցել էր Al Arabiya հեռուստաալիքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ