News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին վիրտուալ բաց նիստ կանցկացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման թեմայով:

Միացյալ Նահանգները, որոնք արգելափակել էին ուրբաթ նշանակված նիստը, Թունիսի, Նորվեգիայի եւ Չինաստանի խնդրանքով համաձայնել են նիստը տեղափոխել կիրակի:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ցանկանում է ժամանակ տալ դիվանագիտության համար: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, երբ նրան հարցրել են ուրբաթօրյա նիստը չեղյալ հայտարարելու մասին, ասել է, որ Միացյալ Նահանգները չեն խոչընդոտում հանդիպմանը, բայց ցանկանում են այն ավելի ուշ անցկացնել: «Մենք բաց ենք եւ կողմ ենք բաց քննարկմանը ՄԱԿ-ում»,- ասել է Բլինքենը:

Իսրայելի առանցքային դաշնակից ԱՄՆ-ն աջակցում է հրեական պետության հարձակողական գործողություններին՝ ի պատասխան հրթիռային հարվածների Գազայի հատվածից:

ԱՄՆ-ն պարտավորվել է «դադարեցնել բռնությունը, որը շարունակում է խլել անմեղ երեխաների, կանանց եւ տղամարդկանց կյանքը,- ասել է Բլինքենը:- Մենք շատ հստակ ասել ենք, որ հրթիռային հարվածները պետք է դադարեցվեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ