News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունն իր դաշնակիցների վրա՝ ադրբեջանական զորքերը Հայաստանից դուրս բերելու համար: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:

«Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը եւ օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները, իրենց ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպելով, հատել են սահմանը եւ 3.5 կմ առաջ են անցել դեպի Հայաստան՝ գրավելով Սեւ լճի տարածքը: Հայաստանի իշխանությունները սահմանափակվում են ամպագոռգոռ խոսքերով եւ բանակցություններ են վարում զավթիչների հետ: Իսկ նրանք չեն ցանկանում հեռանալ՝ մտադրվելով գրավել Մեծ Իշխանասար բարձրունքը (3500 մ): Սա գերիշխող բարձրունքը, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ Սարավանից Գորիս եւ դրանից հետո՝ դեպի Կապան մայրուղին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի 13-ին Ադրբեջանի Զինված ուժերը «սահմանները ճշտելու» պատրվակով կրկին փորձել են շարժվել Սիսիանի եւ Վարդենիսի ուղղությամբ:

Նույն օրը կառավարության ղեկավարի պաշտոնակատարը արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ անվտանգության խորհրդի ղեկավարների պաշտոնակատարներին ՀԱՊԿ-ի շրջանակներում խորհրդակցություններ նախաձեռնել Հայաստանի Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ