News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելական Ռազմաօդային ուժերի շուրջ 160 ինքնաթիռ միաժամանակ զանգվածային հարված է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի՝ Գազա քաղաքի տակ գտնվող թունելների ցանցին: Նշվում է, որ այս գրոհն ամենախոշոր իսրայելական հարվածն է դարձել շաբաթվա սկզբին մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում, փոխանցում է Times of Israel-ը:

Իսրայելական Պաշտպանության ուժերի տվյալներով՝ օդային արշավի ընթացքում, որը տեւել է գրեթե 40 րոպե, 450 հրթիռ է նետվել Գազայի հյուսիսում գտնվող 150 թիրախների վրա: Զինվորականները նշում են, որ դեռ աշխատում են ստորգետնյա ենթակառուցվածքին հասցված վնասի չափը պարզելու ուղղությամբ, ինչը, ըստ «ՑԱԽԱԼ»-ի ներկայացուցիչ Հիդայ Զիլբերմանի, «ՀԱՄԱՍ»-ի «ռազմավարական ակտիվն է»:

Օդային հարվածից բացի, Գազայի սահմանին գտնվող իսրայելական տանկերը, հրետանիներն ու հետեւակը կրակ են բացել  «ՀԱՄԱՍ»-ի թիրախների ուղղությամբ, ասել է Զիլբերմանը՝ պարզաբանելով, որ ցամաքային ուժերը մնում են սահմանի իսրայելական կողմում եւ չեն մտել Գազայի հատված:

Այդ հաջորդած գնդակոծության ընթացքում արձակվել է ընդհանուր շուրջ 500 հրետանային արկ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ