News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300–ից 400 մետր։

«Ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում։ Այդտեղ ո՛չ մենք էինք եղել, ո՛չ իրենք, ազատ գոտի էր այդ տարածքը, երեկ հասկացանք, որ իրենք իջել են մոտավոր հաշվարկով 300–ից 400 մետր։ Նրանք տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է»,– ասաց նա։

Գյուղապետը հայտնեց, որ ամբողջ գիշեր սահմանին հակառակորդի ծանր տեխնիկան է աշխատել։

«Լույսերը սփռել էին, երևում էր։ Ձյան հաստ շերտեր կան, թե դա են մաքրում, թե ճանապարհ են ուզում գցել, տեղյակ չեմ, բայց ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել»,– ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանցիները հենց այն հատվածում են հաստատվել, որի մի մասը տեղացիներն օգտագործում են որպես արոտավայր, իսկ մյուս հատվածում նրանց ոռոգման ջրերն են կուտակվում։

«Հիմա ոչ բոլորն են բարձրացել սար, անվտանգությունից ելնելով էլ, անասուններին արածացնում են  Շորժայի տարածքում։ Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում էլ, որտեղ երեկ են առաջ եկել, ոռոգման բասեյիններ կան։ Ամեն դեպքում մեր Զինված ուժերը ամեն ինչի պատրաստ են, այնպես չի, որ նրանք ուզենան ինչ–որ բան անել, ու մենք նեղվենք»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը հատել էին երկու օր առաջ՝ խորանալով մոտ 500 մետր։

Նախօրեին, սպասվում էր, որ երկու կողմերի միջև պետք է բանակցություն կայանար։ Կայացել է, թե ոչ, պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել, իսկ գյուղապետը նույնպես տեղյակ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ