News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ամերիկուհին պատահաբար լվացել է 26 միլիոն շահած վիճակախաղի տոմսը, այժմ շահումը ստանալու համար նա փորձում է ապացուցել, որ այն իրեն է պատկանել:

Ինչպես հայտնում է KTLA-ն, Կալիֆոռնիայի բնակչուհին 26 միլիոն դոլար խաղարկությամբ վիճակախաղի տոմս է գնել Նորուոլքի խանութներից մեկում: Նա այն դրել է տաբատի գրպանը, որը լվացել է տոմսի հետ միասին:

Նա մինչեւ հինգշաբթի կեսգիշեր ժամանակ ուներ ստանալու Arco AM-PM-ի 2020թ. նոյեմբերի 14-ի խաղարկության մրցանակը: Կինը փորձել է ձեռք բերել խանութի տեսագրությունը, որը վկայում է, որ ինքը տոմս է գնել: Այդ խանութի խցիկների տեսագրության պատճենը փոխանցվել է Կալիֆոռնիայի վիճակահանության մրցույթներով զբաղվող պաշտոնյաներին, բայց բնօրինակը կորել է:

Եթե մրցանակը չպահանջվի, 19,7 միլիոն դոլար միանվագ գումար կփոխանցվի Կալիֆոռնիայի պետական դպրոցներին, ասվում է KTLA-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Պաշտոնյաները նշել են, որ եթե հաղթողը կորցնում է տոմսը, նա պետք է ծանրակշիռ ապացույց ներկայացնի, որ այն իրեն է պատկանել, օրինակ` տոմսի առջեւի եւ հետեւի կողմերի լուսանկարը կամ պատճենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ