News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես այս փուլում ընտրությունների մասին խոսելը ես համարում եմ անբարոյականություն: մենք երկիր ենք կորցնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մտնում են մեր տուն ադրբեջանցիները: Մենք երկիր ենք կորցնում ու գնում ենք ցուցակ կազմելու, քարոզարշավ անելու: Ո՞ւմ համար եք քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք: մենք պետք է այս ռիսկերը հասկանանք ու ըստ այդմ գնահատենք: Իսկ Հայաստանում եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը զբաղված են հավասարապես իրենց անձնական, քաղաքական ապագան կառուցելով, բայց թե որ երկրում, դա ես չեմ կարողանում հասկանալ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հիմա ռազմական դրության անհրաժեշտություն կա, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մենք վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարեինք, որովհետեւ այն ժամանակ, երբ որեւէ ոտնձգություն մեր սահմաններին չկար, մենք ռազմական դրություն էինք պահպանել: Հիմա երբ իրապես Հայաստանի սահմանային անվտանգությունը վտանգված է, մեր  երկրի նկատմամբ իրականացվել ոտնձգություն ու մենք ռազմական դրություն չենք հայտարարում: Տրամաբանությունը չեմ հասկանում: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լիներ, որ համարեինք, որ ռազմական դրության անհրաժեշտություն կա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ