News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիսական ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը Սյունիքի Սեւ լճի տարածքում թշնամու առաջխաղացումը պայմանավորում է ռազմաքաղաքական հանգամանքներով։

«Եթե այսպես կոչված պետությունը չունի պետականություն, իշխանություն, բանակ, հրամանատարություն, դրա հետեւանքը լինելու էր սա։ Եթե պետությունը չունի գերագույն գլխավոր հրամանատար, զինվորը չգիտի իր անելիքը, զորքը գտնվում է անօգնական, անտեր վիճակում, նա տարակուսած է։ Ավելի փոքր հրամանատարները նման խնդիր չեն կարող լուծել, մինչեւ չխորհրդակցեն վերին հրամանատարության հետ, որը մենք չունենք։ Կարող է լինել նաեւ երկրորդ տարբերակը. չի բացառվում, որ պետության ղեկավարը միտումնավոր  հանցավոր համաձայնության գալով թշնամու ուժերի հետ՝ սարքել է այս ամենը, որպեսզի չեղարկի ընտրությունները»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։

Նրա խոսքով՝ թշնամուն անցած տարածքում մեր սահմանային կարեւորագույն դիրքերն էին։

«Այդ տարածքը մեզ համար շատ կարեւոր է. ամբողջ Գորիսի, Սիսիանի գլխին կախված է վտանգ։ Այսինքն՝ Գորիսն ու Սիսիանն իրենց գյուղերով թշնամու թիրախի տակ են հայտնվում»,– նշեց Աշոտ Մինասյանը։

Նախօրեին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին եւ համապատասխան հանձնարարականներ տվեց այդ առնչությամբ աշխատանքներ սկսելու համար։ Մինասյանը տարակուսում է. ՀԱՊԿ–ին մերժող իշխանությունները, հիմա դիմել են այդ կառույցի՞ն։ 

«Այդ նույն ՀԱՊԿ–ին իրենք չէին ընդունում, մերժում էին, հիմա դիմել են որպես ո՞վ եւ ի՞նչ։ ՀԱՊԿ–ից շատ բան կարելի էր սպասել, սակայն, չէ՞ որ մենք երեք տարվա ընթացքում տեսել ենք մեր իշխանությունների վերաբերմունքը ՀԱՊԿ–ի նկատմամբ»,– ասաց Մինասյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, թե պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել եւ ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Մենք Լաչինի համեմատ հարավում ենք գտնվում, ուրեմն մեր տարածքներն ավելի շուտ են բացվում, քան թշնամունը։ Այսինքն՝ մենք ավել վաղ կարող էինք բարձրանալ եւ մեր տարածքների հարցը լուծել։ ԱԽ քարտուղարը չի տիրապետում իրավիճակին, նա ստում է»,– ասաց Մինասյանը։

Ազատամարտիկը բացառում է, որ այս իշխանությունները դիմեն ուժային գործողությունների. «Իրենք կզիջեն ամեն ինչ՝ հայրենիք, որն իրենք չունեն, բայց իրենց պաշտոնը՝ ոչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ