Եթե Սեւան թափվող Քարվաճառի գետերն աղտոտվեն, ապա Ադրբեջանը նույնպես կտուժի: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը:
Դա, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ գետի ջրի հոսքի մի մասն ուղղված է դեպի Հայաստան, մյուս մասը՝ Ադրբեջան:
Այնուամենայնիվ, Ազիզյանը հորդորեց զգոն լինել:
«Հայաստանի կառավարությունն այդ հատվածի դիտարկման համար սարքավորումների գնման հետ կապված որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ»,- հավելեց փորձագետը: