News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը խախտելով Հայաստանի սահմանը խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը: Այս իմաստով մեր գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առաջինն այն է, որ հենց ի սկզբնե, հատելու ժամանակ փորձ արվեր կանխել եւ հարված հասցնել, եթե չէին կանգնում: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել տեղակայվել են, հետո են հայտնաբերվել: Որովհետեւ պատերազմից հետո մենք ունենք շուրջ 540 կմ նոր սահման, որն, ըստ էության, ոչ բոլոր տեղերում է կահավորված եւ ոչ բոլոր տեղերում կան զորքեր կամ սահմանապահներ: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում ուժ կիրառել: Սակայն այս պահին եղած բանակցությունները, միջոցները, որոնք կիրառվում են, ճիշտ է, որովհետեւ պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:

Նա նաեւ ճիշտ քայլ համարեց ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետեւ անդամ պետության սահմանում հասունանում է  նոր էսկալացիա. «Ես շատ եմ քննադատել նախկինում, որ չեն դիմել, հիմա ասում եմ, որ ճիշտ են արել, որ դիմել են: Ակնհայտ է, որ սա ինձ համար ներքաղաքական բնույթի հարց չէ: Մենք անվտանգության հարցը, արտաքին թշնամու կողմից ստեղծված չգնաժամը որեւէ ձեւով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով, եւ կոչ ենք անում մնացած ուժերին անել նույնը: Որովհետեւ եթե թշնամին ոնտձգություն է իրականացնում մեր սահմանի նկատմամբ, ապա այդ սահմանը ՔՊ-ի սահմանը չէ կամ Նիկոլ Փաշինյանի սահմանը չի: Դա բոլորիս սահմանն է եւ բոլորս միասին պետք է մի մարդու պես կանգնենք, էդ սահմանը պահենք: Եթե բանակցելու գործ է, բանակցենք, կռվելու գործ է՝ կռվենք»,-նդգծեց ԼՀԿ ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ բոլոր միջխորհրդարանական բարեկամական խմբերին իրազեկել են, նաեւ խորհրդարանական միջազգային կառույցներին եւ արդեն տարբեր միջազգային կառույցներ արձագանքում են: «Եկեք շարունակենք աշխատանքը միջազգային հարթակներում, մեծացնենք ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, որ հետ քաշվեն: Եթե ոչ, ես կարծում եմ, հայկական կողմը որեւէ ձեւով չպետք է հանդուրժի եւ պետք է արդեն այլ միջոցների դիմել: Ադրբեջանը ոչ մի ձեւով չի հանդարտվելու, եթե տեսնի, որ այս դեպքը հանդուրժվեց թե մեր կողմից, թե ՀԱՊԿ-ի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է զոհվածների ցուցակը. 2904 զոհված
Եվս 10 զինծառայող անհետ կորած է համարվում...
Քոչարյան. Ես բավարար հիմքեր ունեմ համարելու, որ առնվազն ԼՂԻՄ-ի շրջանակներում Արցախը վերականգնելու հնարավորություն կա
«Որքան շուտ վերականգնենք բանակը, այնքան ուժեղ կլինեն մեր դիրքերը...
Ռոբերտ Քոչարյանը խոստանում է պատերազմում զոհվածների վերաբերյալ տվյալներ հրապարակել
«Մենք անկեղծորեն կասենք, թե քանի մահացած, անհայտ կորած, գերի կա...
Պատգամավոր. Նիկոլ Փաշինյանը ստում է, նա արդեն հանձնել է ականադաշտերի հիմնական քարտեզը
«Ստացվում է, որ Փաշինյանը սպասում էր քարոզարշավին` այս գործարքն իրականացնելու եւ վարկանիշ ձեռք բերելու համար...
ԵՄ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
«Դրանք կարեւոր մարդասիրական քայլեր եւ վստահության ամրապնդման ժեստեր են Բաքվի եւ Երեւանի կողմից...
ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է 15 հայ ռազմագերիների ազատումը
«Այսօր մենք կարող ենք ողջունել, որ երկու կողմերն էլ, միջազգային տարբեր դերակատարների օգնությամբ եւ աջակցությամբ, միասին աշխատում են պատերազմի երկու ամենակարեւոր մարդասիրական հետեւանքների մասով լուծումներ գտնել ուղղությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ