News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Այցն իրականացվել է Գորիս համայանքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ:

Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր:

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան
Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում` սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով…
Ռոբերտ Քոչարյան. Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք
Մենք տեսնում ենք նաեւ նեոօսմանիզմի քաղաքականությունը գործնական հարթությունում․․․
ՌԴ նախագահը նաև հոկտեմբերի 10-ին է պատերազմը դադարեցնելու առաջարկ արել, որը Փաշինյանը մերժել է. Միքայել Մինասյան
Կցված փաստաթուղթը զեկույց է բարձրաստիճան ԳՖՀ դիվանագետի հետ հանդիպման մասին: Դրանում գերմանացի դիվանագետը պատմում է Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Մերկելի զրույցի բովանդակությունը...
Քոչարյանը` ընտրություններից առաջ գերիների վերադարձի մասին. պատահականություն, թե՞ զուգադիպություն
«Խնդիրը շատ սուր է մնում...
Էրդողանը Շուշիում մարտահրավեր է նետել Ռուսաստանին
Թուրքիան բացահայտ հայտարարել է Ղարաբաղում իր ռազմական ներկայության եւ ռազմական զորախումբը տեղակայելու մասին․․․
Ռոբերտ Քոչարյան. Լուրջ կասկածներ կան Փաշինյանի` Ադրբեջանի հետ գործարքի հետ կապված
«Վերցրել ես մուրճը, կացինն էլ վերցրու...
Ամենաշատ