News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը հանգուցալուծելու սցենարը լավագույն լուծումը չէ, ապա հաջորդ սցենարը պատերազմն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն ի՞նչ եք առաջարկում, առանց բանակցությունների հեռացնել ադրբեջանական այդ զորքին, միանգամից պատերազմե՞լ, եւ պատերազմել Հայաստանի տարածքում: Եվ այդ պատերազմը չի ավարտվելու այդ 250 հոգուն ոչնչացնելով: Պարզ է չէ՞, որ հայկական կողմը կարող է այդ 250 հոգուն ակնթարթներում ոչնչացնել: Հարցը այն է, թե ինչ է լինելու դրանից հետո: հետեւաբար, ռազմավարական, մարտավարական, նաեւ պետության կառավարման տեսանկյունից պետք է բոլոր գործողությունների հետեւանքները հաշվարկել: Եթե խաղաղ բանակցություններով հարցը չլուծվի, այդ տարբերակը կա, սեղանի վրա է:

Ես նաեւ այդ իմաստով եմ ասում, որ այս խնդիրը որեւէ կերպ չպետք է ներքաղաքական շահարկումների կամ քաղաքական պայքարի թեմա դարձնենք»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ սա այն Հայաստանը չի, որ եղել է մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը. «Սա հետպատերազմյան Հայաստան է, որը պատերազմը տանուլ է տվել: Եթե մինչեւ սեպտեմբերի 27-ի Հայաստանը լիներ, այդ 250 հոգին չհասցնեին այդտըեղ հասնել, բոլորը խփվեին: Լավագույն լուծումը կլիներ ինձ համար գերեվարել այդ 250 հոգուն եւ  փոխանակել մեր գերիների հետ: Մեր սահմանը հատել են, հարուցել քրվգործ, ներգրավել նրանց այդ գործով»,-ընդգծեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տեղ համայնքում ադրբեջանցիները ավարտել են ինժեներական աշխատանքները, լուրջ սարքավորումներ են տեղադրել». Tert․am
Մեր տեսանելի հատվածում իրենք արել են այն ամենը, ինչը իրենց անհրաժետ է, այս պահին լուրջ տեխնիկական աշխատանքներ չեն արվում...
14 հայ ռազմագերիներին Բաքվում 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում
Ըստ մեղադրող կողմի՝ ամբաստանյալներն ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր են ձեռք բերել եւ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ են ստեղծել...
Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները. Ադամ Շիֆ
Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է...
ՀԿ ղեկավար. Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգությունը փոխանցեցին Ադրբեջանին
«Միջազգային հանրությունն այժմ կարող է ասել. «Դե, եթե դա է իրենց ընտրությունը, եթե ձայներն այդպես բաշխվեցին, ապա ամեն ինչ պարզ է»....
ՀԿ ղեկավար. ՀՀ իշխանությունները նպաստում են ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ
Պաշտոնական Երեւանի նման պահվածքը, ըստ Պողոսյանի, միայն հերթական անգամ տարակուսանք է առաջացնում...
Արցախի ԱԺ-ում ներկայացված 5 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև...
Ամենաշատ