News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Խափանման միջոցի մասով դատարանի կայացրած որոշման հետ ունենք սկզբունքային անհամաձայնություն, որովհետեւ չի կարող վարույթն իրականացնող մարմնի մոտ լինել մտահոգություն, որ ՀՀ երրորդ նախագահը կարող է կատարել մի արարք, որը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ այսօր դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Մակինյանը հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

«Այս որոշումը  որոշակի առումով ՀՀ երրորդ նահագահի բարի անվան հետ է առնչվում: Մարդիկ պետք է հասկանան, որ գործ ունենք մի մարդու հետ, որը 10 տարի եղել է գլխավոր գերագույն հրամանատար: Նա 1992թ-ից մինչեւ 2016 թվականը շան ծեծ է տվել ադրբեջանական բանակին, նրա ձեռքը հրաման տալուց չի դողացել: Եվ այդ հրամանատարին կասկածել, որ կարող է կատարել 135-րդ հոտվածով նախատեսված գործողություններից մեկը` խոչընդոտել կամ թաքնվել: Ումի՞ց թաքնվի»,- նշեց Մակինյանը:

Ամրամ Մակինյանն ընդգծեց, որ դտարանի պատճառաբանություններն իր համար ընդունելի չեն։

Փաստաբանն ասաց, որ երեկ իրենք դատարանին են ներկայացրել մի շարք փաստաթղթեր, որոնք չկան քրեական գործում. «Ինձ համար հասկանալի չի եղել նաեւ այն հանգամանքը, թե դատարանն ինչ պետք է պարզեր գործի քննության ընթացքում, որ հետո նոր լուծվի  հիմնական քրեական գործով նյութերը պաշտպանական կողմին տրամադրելու մասին միջնորդության ընթացքը։ Մենք շատ լավ գիտենք, թե ՀՀ-ում արդարադատությունն ինչպես է իրականացվում, ինչպիսի զանգեր, ինչպիսի մեյլեր: Եթե ԱԱԾ-ն բացեր Աննա Վարդապետյանի մեյլերը, կտեսներ, որ երրորդ նախագահի գործով էլ է խոչընդոտել։ Ես դրանում համոզված եմ: Թող որեւէ մեկը չկարծի, որ սկսվող պրոցեսները չեն ավարտվելու: Ցավոք կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրենց հավերժ են ու հավերժ է իրենց վարած կուրսը, որը տանում է մեր երկիրը լուրջ վտանգների»։

Տպել
Ամենաշատ