News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը խոշոր սոցիալական ցանցերի ղեկավարներին կոչ է արել արագորեն հեռացնել իրենց կայքերից բռնություն հրահրող կամ ապատեղեկատվություն տարածող բովանդակությունը, հայտնում է AP-ը:

Նախարարի ներկայացուցիչն ասել է, որ Հանցը Zoom-ում կայացած հանդիպման ժամանակ Facebook-ի и Tik Tok-ի ղեկավարներին ասել է, որ բռնության ներկա փուլը «միտումնավոր հրահրվում է սոցիալական ցանցերի միջոցով՝ ծայրահեղական տարրերի կողմից»: Նա ընթացիկ ռազմական գործողություններն անվանել է «սոցիալական վտանգի պահ»՝ նշելով, որ ակնկալում է սոցիալական ցանցերի օգնությունը:

Նրա խոսքով՝ սոցցանցերի ղեկավարները արագ եւ արդյունավետ գործելու պատրաստակամություն են հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ