News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ մենք ընտրություններին մասնակցելու ենք առանձին, որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ դա համագումարում որոշվելիք հարց է, իսկ համագումարը հետաձգված է:

«Կան մեզ հետ համագործակցող ընկերների հետ քննարկումներ, որ նրանց նույնպես ներգրավենք: Քանի որ չունենք վերջնական որոշումներ, անուններ չեմ կարող հրապարակել, բայց հույս ունեմ, որմինչեւ համագումարը սրա վերաբերյալ պատասխան կունենանք, եթե այս իրավիճակը հանգուցալուծվի:

Երբ ես ասում եմ, որ ԼՀԿ-ի դռները բաց են, ես ոչ թե նկատի ունեմ կուսակցություններին, այլ ուժեղ անհատներին, որոնք հայրենիքին ծառայություն մատուցելու գործում իրենց տեսնում են եւ համաձայն չեն այս իրավիճակի հետ: Իսկ այսօր վիճակը հետեւյալն է. կամ սեւ ես, կամ սպիտակ: Որոշեք՝ սեւերին եք ընտրում, թե սպիտակներին: Ինձ համար բոլորը սեւ են, սպիտակ բան չեմ տեսնում»,-ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ այն անձինք, որոնք չեն համակերպվում այս նախապես ձեւավորված, փաթեթավորած ձեւաչափին, որ կամ սա է, կամ նա, այդ մարդկանց համար «Լուսավոր Հայաստանի» դռները բաց են: «Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանի ժողովուրդը չունենա այլընտրանք»:

Տպել
Ամենաշատ