News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պլուտոնիումի եւ երկաթի իզոտոպները, որոնք Երկրի վրա սովորաբար չեն հանդիպում, հայտնաբերվել են օվկիանոսային կեղեւի նմուշներում: Ըստ Science հրատարակության՝ հայտնագործության հեղինակները վստահ են, որ գերնոր աստղերի պայթյունների կամ նեյտրոնային աստղերի միաձուլման արդյունքում առաջացած նյութը պարբերաբար նստում է մեր մոլորակի մակերեսին, հայտնում է Planet-today-ը:

Ենթադրվում է, որ երկաթից ծանր բոլոր տարրերի միջուկները ծնվում են աստղային միջավայրում՝ նեյտրոնների հաջորդական կլանման գործընթացի արդյունքում, ինչը հանգեցնում է ավելի զանգվածային միջուկների ձեւավորմանը: Ծանր նուկլիդների կեսը դանդաղ աստղային սինթեզի կողմնակի նյութ է, սակայն մյուս կեսը, մասնավորապես՝ ուրանը եւ պլուտոնիումը, արդյունք են, այսպես կոչված, r-պրոցեսի կամ նեյտրոնի արագ կլանման:

Նեյտրոնների արագ կլանումը հնարավոր է եղել հաջողությամբ վերարտադրել լաբորատորիայում, սակայն գիտությանը հայտնի չէ, թե ինչ պայմաններում է գործընթացը տեղի ունենում տիեզերքում: Երկու հնարավոր բացատրություն կա՝ r-պրոցեսը կարող է տեղի ունենալ նեյտրոնային աստղերի միաձուլման կամ որոշ տեսակների գերնոր աստղերի պայթյունների դեպքում: Այս վարկածները հաստատելու կամ հերքելու համար գիտնականները Երկրի վրա տիեզերական ծագման իզոտոպներ են փնտրում: Սովորաբար դրանք ռադիոակտիվ իզոտոպներ են, ուստի դրանց տարիքը հնարավոր է որոշել կիսատրոհման պարբերությամբ:

Ավստրալիայի ազգային համալսարանի՝ Անտոն Ուոլների ղեկավարած միջազգային գիտական նախագծի գիտնականներին հաջողվել է խորը օվկիանոսային կեղեւի նմուշներում գտնել պլուտոնիումի 244Pu իզոտոպի մի քանի ատոմներ: Այս նյութի կիսատրոհման պարբերությունը, որը տեղի է ունենում միայն r-գործընթացում, կազմում է 80,6 մլն տարի: Բացի այդ, գիտնականները գտել են երկաթի ռադիոակտիվ իզոտոպ՝ 60Fe, որի կիսատրոհման պարբերությունը կազմում է 2,6 միլիոն տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ