News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014 թվականին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերների հինավուրց նմուշները սկսել են արագորեն քայքավել գլոբալ տաքացման պատճառով, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով Scientific Reports-ին:

Ինդոնեզիայի եւ Ավստրալիայի հնագետները նկատել են, որ գլոբալ տաքացման հետ կապված գործընթացները նպաստում են քարանձավում տասնյակից ավելի պատկերների մակերեւույթին աղի նստվածքների ձեւավորմանը: Դիտարկումները ցույց են տվել, որ կուտակումների պատճառով քարանձավի պատերի վերին շերտերը պոկվում են, ինչը ոչնչացնում է ժայռապատկերները:

Խոսքը այն նկարների մասին է, որոնք հայտնաբերվել են յոթ տարի առաջ՝ Սուլավեսիի հարավում գտնվող Մարոս-Պանգկեպ քարանձավային համալիրում: Ժայռապատկերների որոշ տեղական նմուշներ հայտնի են եղել քսաներորդ դարի կեսերից, բայց ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ դրանք մոտ տասը հազար տարեկան են, եւ ոչ թե քառասուն-քառասունհինգ հազար, ինչպես ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը: Այսպիսով, Սուլավեսիի քարանձավում նկարները, պարզվել է, աշխարհում ամենահներից են:

Հինավուրց ժայռապատկերների պահպանումը լրջորեն վատթարացել է հաշված տարիների ընթացքում, ինչը տագնապալի է, քանի որ մինչ այդ նմուշները հանգիստ գոյատեւում էին տասնյակ հազարավոր տարիներ: Գիտնականները պարզել են, որ հին նկարների դեգրադացիայի հիմնական գործոնը աղի մասնիկներն են, որոնք հարեւան բրնձի դաշտերից գոլորշիացած ջրի հետ միասին թափանցում են քարանձավ: Դա լինում է հիմնականում երաշտի սեզոններին, որոնք ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում գլոբալ տաքացման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ