News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը): 

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ…
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը
Վստահության այդ միջոցառումները կարող են օգնել ստեղծել մթնոլորտ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների համար...
Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ. Վրաստանի ԱԳՆ
Վարչապետն աձնամբ 24 ժամ աշխատում էր…
Երբ դասալիքները մեղադրում են Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, հարց է ծագում` որտեղ էին բախտորոշ ժամին. Գագիկ Բաղունց
Զարմանում եմ, երբ պատերազմը երևանյան իրենց բնակարաններում անցկացրած ընդդիմադիր գործընկերները ինձ` «Միասնական հայրենիք» կուսակցության...
Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների անունները
Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…
Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել վերադարձող գերիներից (ֆոտո)
Մեր 15 եղբայրները վերադառնում են…
Ամենաշատ